Ինչ վնասվածք է ստացել Յամալը
Աշխարհում
18:45 13/10/2024
Աշխարհ

Ինչ վնասվածք է ստացել Յամալը

Իսպանիայի հավաքականի 17-ամյա աստղ Լամին Յամալը Ազգերի լիգայի Դանիայի հավաքականի հետ խաղում լուրջ վնասվածքից է խուսափել։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 17-ամյա ֆուտբոլիստն այժմ իրեն ավելի լավ է զգում, քան նախորդ օրը։

Սկզբում Revelo-ն հայտնել էր, որ Յամալը վնասվածք է ստացել դանիացի ֆուտբոլիստների ավելորդ լարող և կոպիտ խաղի պատճառով։ Ֆուտբոլիստը շատ է կաղացել մարզադաշտից հեռանալիս։

Իսպանիայի հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում 1։0 հաշվով հաղթեց Դանիայի հավաքականին։ Այս հանդիպման միակ գոլը 77-րդ րոպեին խփեց «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին։
 

Placeholder
Ինչ վնասվածք է ստացել Յամալը