Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանը քննարկել ենք` հայ գերիների և Արցախցիների վերադարձի իրավունքի հարցերը. Արման Թաթոյան
Իրավունք
22:30 14/10/2024
ԼՂՀ

Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանը քննարկել ենք` հայ գերիների և Արցախցիների վերադարձի իրավունքի հարցերը. Արման Թաթոյան

«Թաթոյան հիմնադրամից հայտնում են.

«Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանը երեկ քննարկել ենք`

- Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը:

- Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձը:

- 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի և մարդկանց համար աղետալի շարունակվող խախտումները՝ ներկայացնելով մարդկանց նկատմամբ ադրբեջանական  ամենօրյա հանցանքների ապացույցներ:

Լոնդոն այցը կազմակերպվել է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անետ Մոսկոֆյանի հետ համագործակցությամբ։

Հանդիպմանը ներկա  գտնվել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև առցանց մասնակցել են Արցախի մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպան Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև միջազգային ատյաններում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը»:

Placeholder
Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանը քննարկել ենք` հայ գերիների և Արցախցիների վերադարձի իրավունքի հարցերը. Արման Թաթոյան