Իսրայելն առաջին անգամ հարվածներ է հասցրել Լիբանանի հյուսիսում գտնվող քրիստոնեական տարածքին
Քաղաքական
16:07 14/10/2024
Աշխարհ

Իսրայելն առաջին անգամ հարվածներ է հասցրել Լիբանանի հյուսիսում գտնվող քրիստոնեական տարածքին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն առաջին անգամ հարվածել են Լիբանանի հյուսիսում գտնվող Զղարթա շրջանին, որտեղ հիմնականում քրիստոնյա բնակչություն է ապրում։ «ՌԻԱ նովոստին» գրում է, որ այդ մասին հայտնում է Լիբանանի NNA ազգային լրատվական գործակալությունը։

«Իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր (2023թ. հոկտեմբերի 8-ից - խմբ.) առաջին անգամ ռազմական ինքնաթիռները գրոհել են Զղարթա շրջանի Այտու քաղաքի շենքը»,- գրում է գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբանանի արևելքում իսրայելական ավիահարվածների է ենթարկվել մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը։ Ռմբակոծվել են նաև երկրի հարավում գտնվող մի քանի բնակավայրեր։

Placeholder
Իսրայելն առաջին անգամ հարվածներ է հասցրել Լիբանանի հյուսիսում գտնվող քրիստոնեական տարածքին