Նեթանյահուն սպառնացել է անխնա հարվածներ հասցնել ամբողջ Լիբանանին՝ ներառյալ Բեյրութը
Քաղաքական
21:20 14/10/2024
Աշխարհ

Նեթանյահուն սպառնացել է անխնա հարվածներ հասցնել ամբողջ Լիբանանին՝ ներառյալ Բեյրութը

Իսրայելի բանակը կշարունակի իր համակողմանի պայքարը լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման դեմ։ Այդ մասին անօդաչու թռչող սարքի հարձակման ենթարկված ռազմաբազայում հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Ես ուզում եմ հստակեցնել. մենք կշարունակենք անխնա հարվածներ հասցնել «Հեզբոլլահին» Լիբանանի բոլոր հատվածներում, ներառյալ Բեյրութը։ Մենք դա ապացուցել ենք վերջերս և կշարունակենք ապացուցել դա առաջիկա օրերին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է կառավարության ղեկավարը, որի խոսքերը տարածել  է նրա գրասենյակը։

Այս մասին Նեթանյահուն հայտարարել է Բենիամին քաղաքի մերձակայքում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաբազայում։ Կիրակի օրը՝ հոկտեմբերի 13-ին, այն հարձակման է ենթարկվել Լիբանանից արձակված «Հըզբոլլահի» մարտական անօդաչու թռչող սարքի կողմից։ Զոհվել է չորս զինվոր, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Անօդաչու թռչող սարքը հարվածել է բանակի ճաշարանին, երբ զինվորները ճաշում էին

Placeholder
Նեթանյահուն սպառնացել է անխնա հարվածներ հասցնել ամբողջ Լիբանանին՝ ներառյալ Բեյրութը