Նախարարության 200 հազար դրամ ստացող գլխավոր մասնագետը կարող է, օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի կառավարմամբ զբաղվել.Սուրեն Պարսյան
Տնտեսություն
15:52 14/10/2024
Հայաստան

Նախարարության 200 հազար դրամ ստացող գլխավոր մասնագետը կարող է, օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի կառավարմամբ զբաղվել.Սուրեն Պարսյան

ՀՀ կառավարությունն արդեն երրորդ տարին է հայտարարում է տնտեսության բարձր աճի տեմպերի մասին, բայց դրան զուգահեռ աղքատության մակարդակն այդ նույն տեմպերով չի նվազում, իսկ աղքատության վերին շեմն ամեն տարի բարձրանում է՝ հասնելով 42.6%-ի։ Մյուս կողմից էլ տնտեսական աճի նմա «դրական» ցուցանիշների պայմաններում բյուջեով նախատեսված հարկահավաքության պլանն է թերակատարվում և պետության պարտքն է ամեն տարի 1 մլրդ դոլարով ավելանում։ Տնտեսական ոլորտում արձանագրվող նման հակասական միտումները «Panorama-հարցազրույցի» տաղավարում պարզաբանեց տնտեսագետ, ՀՊՏՀ դասախոս Սուրեն Պարսյանը։



Հարցազրույցի հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև.

▪Այս վայրի կամ բուռն կառուցապատումը, ըստ էության, չի համապատասխանում մեր էլեկտրական ցանցերի հնարավորություններին։ Միայն Երևան քաղաքում վերջին տարիներին մոտավորապես 60 հազար նոր բաժանորդ է միացել ցանցին։ Համեմատույան համար նշեմ, որ այն մոտավորապես Վանաձորի բաժանորդների քանակն է։ Կարելի է ասել, որ Երևանում բաժանորդների տեսանկյունից նոր քաղաք է ստեղծվել։

▪Կենտրոնացնելով իրենց ուշադրությունը նոր սպառողների միացման վրա, իրենք ավելի քիչ ուշադրություն են դարձնում հին սպառողների, ընդհանուր համակարգի վրա։ Սա նաև կարողությունների հարց է։

▪Ներկայիս իշխանություններն, ըստ իս, ուզում են որոշակի վերահսկողական իրավունք  ունենալ ՀԷՑ-ի վրա նաև ներսից, բայց նախկին իրենց փորձն այդքան էլ արդյունավետ չի եղել։ Վերասկողությունը չպետք է քաղաքական շարժառիթով լինի։ Երբ դու ձեռք ես բերում այս կամ այն բաժնեմասը, պետք է կարողանաս կառավարես։ Մենք հիմա ունենք «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», «Վիվա Արմենիա»-ի, Ամուլսարի  բաժնետոմսերը, բայց դրանք չեն կառավարվում։

▪Այդ բաժնետոմսերի ձեռքբերումը Հայաստանի տնտեսության վրա էական նշանակություն չի ունեցել, քանի որ պետությունը որպես կառավարիչ ներդրումներ չի կատարել, որոշումներ չի կայացրել։ Այս կամ այն պաշտոնյային նշանակել է իր բաժնեմասի «նայող», խորհրդի անդամ և այդ կառավարիչը շարունակել է ոչ թե պետական առաջնահերթություններն առաջ բերել, ծրագրերն իրականացնել, այլ փորձում է մտնել իրացման տարբեր շղթաների մեջ։ Օրինակ՝ ասում է՝ դե որ այդպես է, տրանսպորտի մատակարարումները թող իմ հարազատն անի, կամ՝ այս ապարնքը ես եմ սկսում մատակարարել։ Պետության մասնակցությունն ավարտվում է այս կամ այն պաշտոնյայի անձնական բիզնեսի բարգավաճմամբ։ Սա անընդունելի և անտրամաբանական տարբերակ է։

▪Ոչ թե այդ ակտիվները, բաժնեմասերը ձեռք բերել և փոխանցել, այս կամ այն նախարարության գլխավոր մասնագետին, որը 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում և պետք է, օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենայինի կառավարմամբ զբաղվի, որն, անշուշտ, անտրամաբանական է, այլ պետք է սուվերեն ֆոնդ ստեղծել և դրան փոխանցել այդ ակտիվների կառավարումը, որի մեջ ներգրավել նաև մասնավոր որոշակի ներդրողներ։

▪Եթե դուք կազմակերպել եք աշխատանք ինչպես ԱՆԻֆ-ում, ապա ավելի լավ է չանեք նման աշխատանք։ Փորձը ցույց տվեց, որ ԱՆԻՖ-ում, որը կոչված էր պետական ներդրումներ իրականացնել, աստղաբաշխական աշխատավարձեր և պարգևատրումներ ստացան, բայց գործընթացն ավարտվեց սնանկությամբ, տասնյակ միլիարդ դրամների փոշիացմամբ։

▪Կառավարության առաջ քաշած «քեշբեքերի» համակարգից թոշակառուների ընդամենը 1/3-րդն է օգտվում՝ լավագույն դեպքում։ Նրանց մի մասը ապրում է գյուղերում, որտեղի խանութները հիմնականում «նիսիայով» են առևտուր անում և թոշակ ստանալուց հետո կանխիկացնում և բերում պարտքերը փակում են։ Ստացվում է, որ 1000 դրամ «քեշբեքերի» վերադարձից կրկին օգտվելու են ավելի բարեկեցիկ ապրող, քաղաքում բնակվող թոշակառուները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսաձայնագրություններում։

Placeholder
Նախարարության 200 հազար դրամ ստացող գլխավոր մասնագետը կարող է, օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի կառավարմամբ զբաղվել.Սուրեն Պարսյան