Աստանան պատրաստ է Երևանին և Բաքվին խաղաղ բանակցությունների համար հարթակ առաջարկել
Քաղաքական
17:10 15/10/2024
Աշխարհ

Աստանան պատրաստ է Երևանին և Բաքվին խաղաղ բանակցությունների համար հարթակ առաջարկել

Ղազախստանը պատրաստ է Երևանին և Բաքվին կրկին հարթակ առաջարկել Ալմաթիում՝ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով  Աստանայում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ բանակցությունների արդյունքները։

«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու Ալմաթիի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար», - ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաև, որ  Տոկաևն ու Խաչատուրյանը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները։

«Ղազախստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները։ Ղազախական հողի վրա հայ ժողովրդի նկատմամբ ջերմ զգացմունքներ կան։ Ղազախստանի համար Հայաստանը հուսալի և ժամանակի փորձարկված սերտ գործընկեր է», - Տոկաևի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։
 

Placeholder