Ինչու է լեգենդար թենիսիստ Նադալը որոշել ավարտել կարիերան
Աշխարհում
10:15 15/10/2024
Աշխարհ

Ինչու է լեգենդար թենիսիստ Նադալը որոշել ավարտել կարիերան

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալի ազգականը մանրամասներ է հայտնել, թե ինչու է մարզիկը որոշել ավարտել կարիերան, ինչի մասին  հոկտեմբերի 10-ին հայտարարություն էր տարածել հենց Նադալը։

«Ռաֆան դա արեց, քանի որ նրա օրգանիզմն այլևս չէր դիմանում։ Նա ցանկանում էր վերադառնալ այս մրցաշրջանում, բայց դա չստացվեց:

Նադալը որոշեց ասել՝ «ստոպ»։ Այլ տարբերակներ արդեն չկային»,- Նադալի խոսքերն է մեջբերում RMC –ը։

Նադալը դեռ պետք է խաղա Դևիսի գավաթի եզրափակիչ փուլում,  որը  կկայանա նոյեմբերի 19-24-ը Մալագայում (Իսպանիա):

Placeholder
Ինչու է լեգենդար թենիսիստ Նադալը որոշել ավարտել կարիերան