Հոկտեմբերի 15-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
Տնտեսություն
09:14 15/10/2024
Հայաստան

Հոկտեմբերի 15-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել

ՀՀ բանկերում այսօր՝ հոկտեմբերի 15-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.88 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով 0.007 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 389.66 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 386 դրամ է, վաճառքը՝ 388.5։

Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 416.75 դրամ, իսկ վաճառքի դեպքում
միջին գինը`428.38։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 420 դրամ է, վաճառքը՝ 425։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 3.90 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.19 է։

Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 3.98 և վաճառվում 4.07 դրամով։
 

Placeholder
Հոկտեմբերի 15-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել