«Հրապարակ». Հանդիպման չեղարկումը ՀՀ իշխանությունը ծանր է տարել
Օրվա մամուլ
09:06 16/10/2024
Հայաստան

«Հրապարակ». Հանդիպման չեղարկումը ՀՀ իշխանությունը ծանր է տարել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ժնևում նախատեսված ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպման չեղարկումը ՀՀ իշխանությունը ծանր է տարել: Շվեյցարիայում Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցող Ալեն Սիմոնյանը Միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ բողոքել է, որ չնայած ադրբեջանցի գործընկերոջ հետ 3 օր շարունակ շփումներ է ունեցել Ժնև այցի նախօրեին Դուշանբեում անցկացված վեհաժողովի ժամանակ, սակայն նա անգամ չի ակնարկել հանդիպման չեղարկման մասին․ «հայկական կողմն այդ մասին իմացել է միայն Ժնև ժամանելուց հետո՝ կազմակերպության քարտուղարությունից»: Չունգոնգը մխիթարել է, որ ադրբեջանական կողմը չի համարում շփումների պատուհանը փակված»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
«Հրապարակ». Հանդիպման չեղարկումը ՀՀ իշխանությունը ծանր է տարել