Դատախազությունից արձագանքում են չորացած տույաների ու միջոցների փոշիացման վերաբերյալ հարցմանը
Իրավունք
17:30 16/10/2024
Հայաստան

Դատախազությունից արձագանքում են չորացած տույաների ու միջոցների փոշիացման վերաբերյալ հարցմանը

Գլխավոր դատախազությունից այսօր արձագանքել են Երևանի կենտրոնում՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ նոր հիմնած այգու տույաների չորանալու վերաբերյալ հարցմանը։

Այս տարվա հուլիսի 31-ին Panorama.am-ը գրավոր հարցում էր ուղղել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ Աննա Վարդապետյանի ուշադրությունը հրավիրելով փաստին։

«Բանն այն է, որ երեք ամիս անց պուրակի ծառերը, որոնցից յուրաքանչյուրը ձեք է բերվել 214 հազար դրամով չորացել են՝ դրանք չջրելու, չխնամելու հետևանքով։  Ստացվում է, որ համայնքի միջոցներից միլիոնավոր դրամներ փոշիացվել են։ Ի՞նչ ընթացք է տվել մամուլի հրապարակումներին ՀՀ դատախազությունը»,-հարցրել էր Panorama.am-ը։

Դատախազությունը հարցումը վերահասցեագրել էր ոստիկանությանը։

«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ հարցման են ենթարկվել Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության պաշտոնատար անձինք, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրային հարաբերություններ ունեցող «Ավետիսյան Շին Մոնտաժ» ՍՊԸ կապալառու կազմակերպության հիմնադիր տնօրենը, որի արդյունքում պարզվել է, որ Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում  հիմնված պուրակի չորացած «Տույա» տեսակի ծառերը փոխարինվել են նորով՝ կապալառու կազմակերպության կողմից առանց հավելյալ վճարումների, քանի որ տվյալ տարածքում  իրականացվող անավարտ աշխատանքների պատճառով պուրակը դեռևս չի հանձնվել պատվիրատուին»,-ասված է այսօր դատախազությունից ստացված պատասխանում։

Placeholder
Դատախազությունից արձագանքում են չորացած տույաների ու միջոցների փոշիացման վերաբերյալ հարցմանը