Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհում
12:07 16/10/2024
Տարածաշրջան

Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելքում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժը գրանցվել է ժամը  7.46 ին, Մալաթիա քաղաքից 46 կմ դեպի արևելք։
Օջախը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։

Թուրքական իշխանությունները հայտնում են, որ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

 

Placeholder