Վրաստանում նախազգուշացրել են ընտրություններից առաջ կեղծ տեսանյութերի հնարավոր տարածման մասին
Քաղաքական
11:24 16/10/2024
Տարածաշրջան

Վրաստանում նախազգուշացրել են ընտրություններից առաջ կեղծ տեսանյութերի հնարավոր տարածման մասին

Վրաստանում մի խումբ մարդիկ հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանական ընտրություններից առաջ ծրագրում են հրապարակել պետական պաշտոնյաների կեղծ աուդիո և տեսաձայնագրություններ՝ իրավիճակը ապակայունացնելու համար։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտնում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ԱԱՊԾ)։

«Քաղաքական շրջանակներին մոտ կանգնած խմբերը խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ նախատեսում են արհեստական ինտելեկտի և այլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մոնտաժված և կեղծված տեսա և աուդիո նյութեր տարածել»,-ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Պետական անվտանգության ծառայության՝ դա արվելու է իշխանության թևերի, ինչպես նաև իշխանությունների և վրաց ուղղափառ եկեղեցու միջև առճակատում հրահրելու և Արևմուտքի հետ հարաբերությունները վատացնելու համար։

Կեղծված տեղեկատվությունը կներկայացվի որպես պետական անվտանգության ծառայությունից արտահոսած նյութ։ Դրա ստեղծողները հույս ունեն, որ այդ կերպ կկարողանան բարձրացնել բողոքի ոգին և երկրում ստեղծել ապակայունացման օջախներ։

«Մենք ուշադիր հետևում ենք այդ խմբերի գործունեությանը, և ցանկացած իրավախախտման դեպքում կձեռնարկվեն համապատասխան իրավական գործողություններ»,-եզրափակել են Պետական անվտանգության ծառայությունը։
 

Placeholder
Վրաստանում նախազգուշացրել են ընտրություններից առաջ կեղծ տեսանյութերի հնարավոր տարածման մասին