Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հրավառության միջոցներով բեռնված բեռնատարի վթարի հետևանքով երեք մարդ է մահացել
Արխանգելսկի մարզում հրավառության միջոցներով բեռնված բեռնատարի վթարի հետևանքով երեք մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունից հայտնել են, որ Ամուրի դաշնային մայրուղու 1476-րդ կիլոմետրում բեռնատարն ու ավտոմեքենան բախվել են, երկու մեքենաներն էլ հրդեհվել են։ «Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է։ Մարդատար մեքենայում գտնվող բոլորը մահացել են»,-հավելել են մամուլի ծառայությունից։
Տեղում աշխատում են ինը աշխատակից և երեք տեխնիկա։
Telegram-ի «112» ալիքի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել Վոզժաևկա գյուղում՝ գազալցակայանում։ Նշվել է, որ մարդատար ավտոմեքենան բախվել է ծանր բեռնատարին, որից հետո վերջինը կողաշրջվել է դիպել էլեկտրական լարին։ Արդյունքում մեքենան հրավառության միջոցների հետ մեկտեղ բռնկվել է։