ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը փաստացի արգելափակվեց
Քաղաքական
10:46 18/10/2024
Տարածաշրջան

ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը փաստացի արգելափակվեց

Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովը Վրաստանին մեղադրել է եվրոպական արժեքները ոտնահարելու մեջ և հայտարարել, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը փաստացի արգելափակված է։

«Bm.ge»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ։

«Եվրախորհուրդը լուրջ մտահոգություն է հայտնում Վրաստանի կառավարության կուրսի վերաբերյալ, որը հակասում է այն արժեքներին ու սկզբունքներին, որոնց վրա հիմնվել է Եվրամիությունը»,- ասված է հայտարարության մեջ։

ԵՄ ճանապարհին վերադառնալու համար Բրյուսելը Վրաստանից պահանջել է «ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ իրականացնել՝ եվրոպական ինտեգրման սկզբունքներին համապատասխան»։
 

Placeholder