Ոլտրաձայնային հետազոտության գյուղական բնակավայրերում հասանելութանը զուգահեռ ավելացել է սելեկտիվ աբորտների թիվը․ Վարդանյան
Առողջություն
18:56 18/10/2024
Հայաստան

Ոլտրաձայնային հետազոտության գյուղական բնակավայրերում հասանելութանը զուգահեռ ավելացել է սելեկտիվ աբորտների թիվը․ Վարդանյան

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը գրում է․

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը  (սելեկտիվ աբորտ) Հայաստանի Հանրապետությունում ունի մենթալիտետային արմատներ:
Աշխարհում աղջիկների նկատմամբ նման խտրական վերաբերմունք  տարածված է նահապետական բարքերով երկրներում, որտեղ հասարակության մեջ կանայք ունեն համեմատական  ցածր կարգավիճակ ։
Այդպիսի երկրնեն են՝ Չինաստանը, Վիետնամը, Արևմտյան և Կենտրոնական Հնդկաստանը, Պակիստանը, Անդրկովկասյան հանրապետությունները՝ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, ինչպես նաև Բալկանների ալբանախոս շրջանները:

Ոլտրաձայնային հետազոտության գյուղական բնակավայրերում հասանելութանը զուգահեռ  ավելացել է  սելեկտիվ աբորտների թիվը:

Մեզ ներկայացվող վիճակագրությունն իրականությունը չի արտացոլում, հատկապես հղիության արհեստական ընդհատման դեղորայքային մեթոդի կիրառման ֆոնին:

Թվերը ավելի մեծ են, խճանկարը՝ խիտ և խճճված:

Սակայն պետք է փաստեմ,որ իրականության մեջ բավական դժվար է ապացուցել, որ աբորտը  կատարվել է   պտուղի իգական սեռի պատճառով: Ինչ էլ որ մեզ ներկայացնեն, սելեկտիվ աբորտների տարածման հիմնական  ցուցիչը դա ծնված երեխաների մեջ տղա/աղջիկ հարաբերակցուցան ցուցանիշն է:
Կենսաբանական նորման   մեկ ծնված աղջիկ երեխային  ընկնած   տղա երեխան՝ 1,04-ից- 1,06 տիրույթում է,  Հայաստանում այն կազմում է  1,11:

Այս խնդրի իրավական կարգավորման մասով «ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքում կարգավորվում է Հոդված 10,  Հոդված  11-ով, մասնավորապես՝

«Բժշկի կողմից բժշկական կամ սոցիալական ցուցումների` սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված 11 շաբաթ 7 օրից մինչև 22 շաբաթական ընդհատումն արգելվում է»:

«Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման դեպքում ապագա երեխայի սեռը պլանավորել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականություն, կամ ընտանիքն ունի նույն սեռի 3 երեխա»»։

Placeholder
Ոլտրաձայնային հետազոտության գյուղական բնակավայրերում հասանելութանը զուգահեռ ավելացել է սելեկտիվ աբորտների թիվը․ Վարդանյան