Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր չկա ընդգծված քաղաքականություն՝ ուղղված Արցախի մշակութային ժառանգությանը. Համլետ Պետրոսյան
«monumentwatch.org կայքում ներկայացված հոդվածները, արձագանքներն ադրբեջանական վարվող քաղաքականության վերաբերյալ Արցախի մշակութային ժառանգությունը պաշտպանելու ձևերից մեկն է»,- ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների կողմից նախաձեռնված «Բաքուն ոչնչացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով քննարկմանն ասաց ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր, Տիգրանակերտում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար, monumentwatch.org ծրագրի գիտական ղեկավար Համլետ Պետրոսյանը։
Նա նշեց, որ իրենք փորձում են միջազգային գիտական հանրույթին, միջազգային մշակութապաշտպան կազմակերպություններին ներկայացնել իրական վիճակն առանց պաթոսի։
«Այսօր այդ ծանրությունը դրված է անհատների, առանձին խմբերի ուսերին։ Այսօր չկա ընդգծված քաղաքականություն՝ ուղղված Արցախի մշակութային ժառանգությանը, բայց դա մասնագետներին, ցավող քաղաքացիներին հիմք չի տալիս բավարարվել միայն քննադատությամբ»,- ասաց Համլետ Պետրոսյանը։
Ըստ նրա, շատ դժվար է քաղաքականությունն ու ժառանգության հանդեպ վերաբերմունքն իրարից տարանջատել։
«Մեր իշխանությունները, ելնելով որոշակի քաղաքական նպատակներից, գերադասում են այս պահին մի քիչ հեռու մնալ Արցախի ընդհանուր խնդրից, ժառանգությունից»,- ասաց Հ.Պետրոսյանը։
Նա նշեց, որ հանդիպումներ ունեցել է մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ, առայժմ արդյունք չեն տվել. «Մեզ միանշանակ ասել են՝ վիճակը, ինչպիսին որ կա այսօր, համարենք բավարար, երբ որ վիճակը բացարձակապես բավարար չէ, բայց մենք շարունակելու ենք մեր աշխատանքը»։