Լավրով. Երևանին և Բաքվին առաջարկվել է ավարտել պայմանագրի շուրջ աշխատանքը «3+3» հարթակում
Քաղաքական
17:05 18/10/2024
Աշխարհ

Լավրով. Երևանին և Բաքվին առաջարկվել է ավարտել պայմանագրի շուրջ աշխատանքը «3+3» հարթակում

Մոսկվան, Անկարան և Թեհրանն առաջարկել են Երևանին և Բաքվին օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի  (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպման արդյունքներն ամփոփելով։

«Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում խնդիրներ կան։ Այսօր մենք նույնպես շատ խոսեցինք այս մասին։ Եվ մենք, և թուրքերը, և իրանցիները, առաջարկել ենք մեր գործընկերներին՝ Երևանին և Բաքվին, օգտագործել «3+3» հարթակը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը ավարտելու համար»,- ասել է Լավրովը։

«Մենք հիշեցրեցինք նախապատրաստական աշխատանքները, այն հիմքերը, որոնք ստեղծվել էին Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքի շրջանակներում՝ ինչպես նախագահների, այնպես էլ արտգործնախարարների, փոխվարչապետների մակարդակով, ինչպես հաղորդակցությունների ապաշրջափակման, այնպես էլ սահմանների սահմանազատման և մի շարք այլ թեմաներով»,- ասել է Լավրովը։

Placeholder
Լավրով. Երևանին և Բաքվին առաջարկվել է ավարտել պայմանագրի շուրջ աշխատանքը «3+3» հարթակում