Մահացել է խավարի կազմակերպության ղեկավարը․ Թուրքիայի արտգործնախարարը՝  Ֆեթուլլահ Գյուլենի մահվան մասին
Քաղաքական
18:09 21/10/2024
Տարածաշրջան

Մահացել է խավարի կազմակերպության ղեկավարը․ Թուրքիայի արտգործնախարարը՝ Ֆեթուլլահ Գյուլենի մահվան մասին

Թուրքիայի ներկայիս իշխանությունների կողմից կողմից հետապնդվող, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածվել Գյուլենին պատկանող «Herkül» կայքի «X»-ի օգտահաշվում:

«X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ 83 տարեկան Գյուլենը մահացել է հոկտեմբերի 20-ին հիվանդանոցում:

Լուրը հաստատել է նաև Գյուլենի զարմիկը:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահականների կազմակերպության» ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի մահվանը:

Ուկրաինայի ԱԳ նախարար  Անդրիյ Սիբիհայի հետ տված մամուլի ասուլիսի ընթացքում Ֆիդանը հայտարարել է, որ «մթության/խավարի կազմակերպության պարագլուխը մահացել է»:

«Մեր պետությունը շարունակելու է պայքարն այդ կազմակերպության դեմ: Այս մահը մեզ մոտ ինքնագոհություն չի առաջացնելու»,-հավելել է նա:

Ի դեպ, Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ թուրքական մեդիայում Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահականների կազմակերպության» ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի մահից հետո լայն տարածում է գտել վերջինիս կտակում Թուրքիային առնչվող հատվածը:

Մասնավորապես նշվում է, որ Գյուլենը ցանկություն է հայտնել ԱՄՆ-ում մահանալու պարագայում թաղվել Թուրքիայում՝ իր մոր գերեզմանի կողքին:

Placeholder
Մահացել է խավարի կազմակերպության ղեկավարը․ Թուրքիայի արտգործնախարարը՝ Ֆեթուլլահ Գյուլենի մահվան մասին