Ջրօրհնեքի  արարողություն  Վիրահայոց թեմի Թբիլիսիի եկեղեցիներում
Տարածաշրջան
11:08 21/10/2024
Տարածաշրջան

Ջրօրհնեքի արարողություն Վիրահայոց թեմի Թբիլիսիի եկեղեցիներում

Հոկտեմբերի 20-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, կատարվել է Նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով ջրի օրհնության կարգ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ընդունված կարգի համաձայն՝ Նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնով Թեմերում կատարվում է ջրօրհնեքի արարողություն:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագը մատուցեց Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը: 

Հընթացս Սբ. Պատարագի,  Սրբազան Հայրը իր  քարոզ խոսքում հավուր պատշաճի մեկնաբանել է Սբ. Մյուռոնի խորհուրդը, հավատացյալներին ի գիտություն հայտնելով, թե երբ և ում ձեռամբ է  կիրառվում Սրբալույս Մյուռոնը և  օրհնված ջրից հավատացյալները ինչպես պետք է  օգտվեն:

Հավարտ Սուրբ Պատարագի  Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս  եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ Նորօրհնյալ Սբ. Մյուռոնով օրհնվել է ջուրը և բաժանվել հավատացյալներին: 

 

Placeholder
Ջրօրհնեքի արարողություն Վիրահայոց թեմի Թբիլիսիի եկեղեցիներում