Պատերազմի օրերին ապատեղեկատվություն տարածողը, կնոջ դերերում հանդես եկողը և այլք. Աննա Հակոբյանի հանդիպման մասնակիցները
Համացանց
13:09 22/10/2024
Հայաստան

Պատերազմի օրերին ապատեղեկատվություն տարածողը, կնոջ դերերում հանդես եկողը և այլք. Աննա Հակոբյանի հանդիպման մասնակիցները

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը հանդիպման է հրավիրել «հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք  ձևավորող և տարածող  անձանց հետ»։

Քննարկել են կրթությունը հանրային- հասարակական կյանքի թիվ մեկ տրենդ դարձնելու  հարցը։

Տեսանյութում երևացող անձինք մեղմ ասած հարցեր են առաջացրել սոցցանցերի օգտատերերի մոտ։

Նրանցից մեկը՝ Սուրեն Ներսիսյանը ֆիքսել է հանդիպման մասնակից կանանցից մեկին, որը 2020թ. պատերազմի օրերին ֆեյսբուքյան իր եթերում հայտարարել է, որ Ռոբերտ Քոչայանը սպանել է Արայիկ Հարությունյանին։

Ներսիսյանը մասնավորապես գրել է. «Զոհասեղանին դրված էին մեր Տղաների  կյանքերը:

p.s Եվս մեկ ապացույց թե ով էր « մեսեջները » ուղարկում և ով էր ղեկավարում ՍՏԻ և ԿԵՂԾԻՔԻ ԿԵՆՏՐՈՆԸ: p.s հաղորդագրություն հանցագործության մասին...»։


«Ուրեմն մեկը Ռոման Բաղդասարյանն ա, որը մեծամասամբ հայտնի ա կանացի շորերով գռեհիկ նկարներով, հայերենի տոտալ չիմացությամբ, պրիմիտիվ պրոպագանդիստական գործունեությամբ: Ուզում եմ տեսնել էն մարդուն, ում համար Ռոմանը կարծիք թելադրող ա էլի։
Ու էդ ամեն ինչը թղթին ա տալիս Perfect TV-ի ռոլիկների Ստելլան ասենք... »,-գրել է Վազգեն Սաղաթելյանը։



«Հայհոյախոս  և տգետ, խուժանի բառապաշարով, տասովչիկ բլոգերներով  և  երկիրը կործանողներով  հավաքվել են կրթությունից են խոսում, լացել կարելի է»,-գրել է մեկ այլ օգտատեր։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՔՊ-ական Վիգեն Ծատրյանը, որը շատ հաճախ իր էջում ՔՊ-ականների հետ լուսանկարներ է հրապարկում ու ծաղրական գրառումներ անում Բագրատ Սրբազանի վերաբերյալ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, որի թեկնածությունը ՔՊ-ն դիտարկում է արդարադատության նախարարի պաշտոնի համար, քաղաքագետ ներկայացվող Ստյոպա Սաֆարյանը, որի փաստաբան քույրն այս իշխանության օրոք դարձավ ՍԴ դատավոր, Խաչատուր Սուքիասյանին անվան հետ կապվող «Արարատնյուզ»-ի հաղորդավար Նանե Արզումանյանը, «Եվրաքվե» նախաձեռնության անդամ Հովսեփ Խուրշուդյանը և այլն։







 

Placeholder
Պատերազմի օրերին ապատեղեկատվություն տարածողը, կնոջ դերերում հանդես եկողը և այլք. Աննա Հակոբյանի հանդիպման մասնակիցները