Մոլդովայում ընդդիմությունը պատրաստվումէ  վիճարկել հանրաքվեի արդյունքները
Քաղաքական
15:42 22/10/2024
Աշխարհ

Մոլդովայում ընդդիմությունը պատրաստվումէ վիճարկել հանրաքվեի արդյունքները

Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է վիճարկել եվրաինտեգրացիայի վերաբերյալ հանրաքվեի արդյունքները։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին  հայտարարել է «Հաղթանակ» դաշինիքի առանորդ Իլան Շորը։

«Դրանք ոչնչի մասին են, և մենք իրավական կարգով կբողոքարկենք»,-հայտաարել է քաղաքական գործիչը՝ մեկնաբանելով քվեաների չնչին տարբերությունը։

Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած հանրաքվեին մասնակցել է մոտ մեկ ու կես մլն մարդ, եվրաինտեգրմանը կողմ է քվեարկել մասնակիցների 50.46 տոկոսը, դեմ՝ 49.54 տոկոսը։ Այս պարագայում կողմ ու դեմ քվեարկածների տարբերությունը կազմում է 13 500։

Հանրաքվեն համարվում է կայացած, եթե մասնակցության ցուցանիշը կազմի 33.3 տոկոս։

Շորը նաև ենթադրել է, որ երկրի ընդդիմադիր տրամադրված բնակիչները ստիպված կլինեն զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպել, իսկ դրանք ցրելու համար իշխանությունները կարող են օգնություն հրավիրել Ռումինիայից։

 

Placeholder
Մոլդովայում ընդդիմությունը պատրաստվումէ վիճարկել հանրաքվեի արդյունքները