ԵՄ-ն ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցող Էրդողանին կոչ է արել «մասնակցել Ռուսաստանի Դաշնության մեկուսացմանը»
Քաղաքական
16:26 23/10/2024
Աշխարհ

ԵՄ-ն ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցող Էրդողանին կոչ է արել «մասնակցել Ռուսաստանի Դաշնության մեկուսացմանը»

Եվրամիությունն ակնկալում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և միությանն անդակցելու մյուս թեկնածու երկրների ղեկավարները, որոնք հավաքվել են Կազանում BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու, կհետևեն ԵՄ կուրսին և կմասնակցեն Ռուսաստանի մեկուսացմանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նման դիրքորոշում է հայտնել ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։

«Թուրքիայի և մյուս թեկնածու երկրների ղեկավարները, իհարկե, կարող են գնալ ուր ցանկանան։ Բայց մենք ակնկալում ենք, որ ԵՄ բոլոր թեկնածու երկրները լիովին կհետևեն Եվրամիության արժեքներին և գործեն ԵՄ արտաքին քաղաքականության շրջանակներում, որն ուղղված է Ռուսաստանի մեկուսացմանը»,- ասել է Ստանոն։

Նրա խոսքով, Բրյուսելը մտադիր է դա ընդգծել «այս պետությունների հետ երկկողմ շփումներում»։

 

Placeholder
ԵՄ-ն ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցող Էրդողանին կոչ է արել «մասնակցել Ռուսաստանի Դաշնության մեկուսացմանը»