IBA  պրոեֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ ռինգում կտեսնենք մեր ուժեղագույն բռնցքամարտիկներին
Սպորտ
20:44 23/10/2024
Հայաստան

IBA պրոեֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ ռինգում կտեսնենք մեր ուժեղագույն բռնցքամարտիկներին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է․

«Հոկտեմբերի 26-ին կայանալիք Иоч чемпионов IBA պրոեֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ ռինգում կտեսնենք նաև մեր ուժեղագույն բռնցքամարտիկներին։

Տեղեկքցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի բոլոր մարզադպրոցների ու ակումբների բռնցքամարտիկներն ու  մարզիչները, նաև մարզիկների ծնողներն ու ընտանիքի անդամները կարող են անվճար ներկա գտնվել հոկտեմբերի 26-ին ժամը 20։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյին:

Ցանկացողները պետք է հոկտեմբերի 26-ին ժամը  19:00-ից մինչև 19:20 ընկած ժամանակահատվածում լինեն Մարզահամերգային համալիրի գլխավոր մուտքի աջ հատվածում»:

Placeholder
IBA պրոեֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ ռինգում կտեսնենք մեր ուժեղագույն բռնցքամարտիկներին