McDonald's-ի նախագահը խոստացել է բուրգերներից հեռացնել սոխը
Աշխարհում
17:58 24/10/2024
Աշխարհ

McDonald's-ի նախագահը խոստացել է բուրգերներից հեռացնել սոխը

ԱՄՆ որոշ նահանգներում McDonald's-ի ցանցում թունավորման դեպքերը կարող են կապված լինել բուրգերներում օգտագործվող սոխի հետ։ Այս մասին տեսաուղերձում հայտնել է ԱՄՆ-ի McDonald's-ի նախագահ Ջո Էրլինգերը։

Հոկտեմբերի 23-ին Taylor Farms-ը, որը դեղին սոխ է մատակարարում McDonald's-ին, հայտարարել է որոշ խմբաքանակների հետկանչման մասին:

«Որոշել ենք սոխը հանել «Quarter Pounders» բուրգերներից»,-Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասել է Էրլինգերը։

ԱՄՆ տասը նահանգներում գրանցվել է աղիքային ցուպիկի բռնկում։ Մեկ մարդ մահացել է, ևս  48 մարդ տուժել, նրանցից 10 հոսպիտալացվել են։

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, որը դեռ չի պարզել, թե բուրգերի որ բաղադրիչն է աղտոտված, շարունակում է հետաքննությունը։
 

Placeholder
McDonald's-ի նախագահը խոստացել է բուրգերներից հեռացնել սոխը