Թաղած 14 հզ կգ անպիտան հավերը հանելու գործով ակտիվ նախաքննություն է իրականացվում
Իրավունք
11:43 24/10/2024
Հայաստան

Թաղած 14 հզ կգ անպիտան հավերը հանելու գործով ակտիվ նախաքննություն է իրականացվում

Այս տարվա օգոստոսին սարսափելի դեպք էր տեղի ունեցել Կոտայք գյուղում։ ՊԵԿ աշխատակիցները մասնակցել էին «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության  կողմից անպիտան ճանաչված 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը։ Դրանից հետո սակայն ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և տեխնիկայի միջոցով հավի միսը հողի տակից հանել են,  «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածք ու տեղավորել պահեստային սառնարաններ։

ՊԵԿ-ը դեպքի վերաբերյալ կազմված նյութերի հիման վրա հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե:

Panorama.am-ը ՔԿ-ից հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացքում է քննությունը, ի՞նչ հանգամանքներ են պարզվել, կա՞ն անձինք, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրված։

«Շատ ակտիվ նախաքննություն է կատարվում։ Այս պահին, սակայն, դեռ հրապարակման ենթակա չեն տվյալները»,-ասաղ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Placeholder