Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի վրա Իսրայելի hարձակման ժամանակ Նեթանյահուն գտնվել է ռազմաբազայի բունկերում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ գտնվում էր Թել Ավիվի ռազմաբազայի հատուկ բունկերում՝ Իրանի վրա հարձակման ժամանակ: Վեստի.ռու-ի հաղորդմամբ հայտնել են նրա գրասենյակից։
Վարչապետի գրասենյակից պարզաբանել են, որ Նեթանյահուն և պաշտպանության նախարար Յոավ Գալանտը քննարկել են անվտանգության իրավիճակը։ Հանդիպմանը մասնակցել են հետախուզական ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը։
Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Իրանում ռազմական օբյեկտների վրա հարձակումների մասին։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտնել են, որ Իլամի, Թեհրանի և Խուզեստանի նահանգների ռազմական թիրախները հարձակման են ենթարկվել, սակայն գրոհի մեծ մասը հետ է մղվել հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով: