Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի Լիպեցկի մարզի ուղղիչ գաղութից վեց կալանավոր է փախել։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Իգոր Արտամոնովը։
Նա նշել է, որ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու և բերման ենթարկելու ուղղությամբ։ Գաղթութում ծառայողական ստուգում է նշանակվել։
Շրջանի դաշնային քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ կալանավորները գաղութից փախչելու համար փոս են փորել։ Փորվածքը հայտնաբերվել է տարածքով շրջելիս։
Placeholder