Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Չափազանց դժգոհ եմ. Անահիտ Բախշյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործով իշխանության քայլերի մասին
«Խոստում տալը, պարզվում է՝ հեշտ է, բայց իրականացնելը չգիտեմ՝ դժվար է, թե անցանկալի է»,- ԱԺ բակում լրագրողների ասաց Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:
Նա ասաց, թե երբ ուզում են բացահայտում են ահաբեկչությունը և հիշեցրեց ՀՀ երրորդ նախագա Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպված մահափորձերի բացահայտումը;
«Հոկտեմբերի 27-ից անցել է 25 տարի, չեն բացահայտում: Պատճառները չեմ կարող ասել, բայց ցանկության բացակայություն եմ տեսնում»,- ասաց տիկին Բախշյանը և շարունակեց. «Չափազանց դժգոհ եմ, ամբողջ հոգով ուզում եմ գոռալ ու ասել, որ մեր պետության այսօրվա վիճակը հոկտեմբերի 27-ի հետևանք է»:
Նա նկատեց, որ ԱԺ-ն անվտանգության հարցերի հանձնաժողովը չի հրավիրում, չի փորձում պարզել, թե ինչ է արվել բացահայտման ուղղությամբ, նույնիսկ փակ Լսում չեն արել:
«Հիմա գործն արդեն քննչականում է: վերջերս Քյարամյանը ԱԺ-ում հաշվետվություն էր տալիս, ոչ մի պատգամավոր հարց չտվեց, չասաց՝ պարոն Քյարամյան, փետրվարից այդ գործը ձեր ենթակայության տակ է, ի՞նչ եք արել, ինչ եք պատրաստվում անել»,-ասաց Անահիտ Բախշյանը;