Ադելը և Սելին Դիոնը հանդիպման ժամանակ արտասվել են
Մշակույթ
17:48 28/10/2024
Աշխարհ

Ադելը և Սելին Դիոնը հանդիպման ժամանակ արտասվել են

Բրիտանացի երգչուհի Ադելը հանդիպել է իր անբուժելի հիվանդ գործընկերոջ՝ Սելին Դիոնի հետ Լաս Վեգասի Caesars Palace-ի Colosseum Theatre-ում իր իսկ համերգի ժամանակ: Հանդիպման տեսանյութը հրապարակվել է TikTok սոցիալական ցանցում։

Ադելը «When We Were Young» երգի կատարման ժամանակ հանդիսատեսի մեջ տեսել է Սելին Դիոնին, մոտեցել նրան ու գրկել։ Երկուսն էլ արտասվել են, որից հետո Դիոնին մխիթարել են որդիները՝ երկվորյակներ Էդին և Նելսոնը:

 
Placeholder
Ադելը և Սելին Դիոնը հանդիպման ժամանակ արտասվել են