Թբիլիսիում ցույցի ժամանակ տուժել է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը
Քաղաքական
22:52 29/10/2024
Տարածաշրջան

Թբիլիսիում ցույցի ժամանակ տուժել է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը

«ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը տուժել է, երբ երկրի խորհրդարանի մոտ նրան հետապնդել են վրացական ընդդիմության ցուցարար կողմնակիցները։

Լրագրողի խոսքով՝ հանրահավաքում գտնվող սադրիչները վրդովվել են՝ լսելով ռուսերեն խոսք։ Թեև լրագրողն փորձել է անտեսել նրանց, բայց նրա շուրջ ամբոխ է հավաքվել։

Ցուցարարները հակառուսական կարգախոսներ են վանկարկել և լրագրողին հետապնդելով՝ նրա գլխի վերևում բարձր ձայնով մեգաֆոն են միացրել։

«Երբ հասա իրավապահների շարքերին, ձայնային հարված ստացա»,- հավելել է նա։

Ամբոխով շրջապատված «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցն ընկել է գետնին, ինչից հետո իրավիճակին միջամտել են վրացի իրավապահները։ Ոստիկանության հսկողության ներքո լրագրողը նստել է տաքսի և հեռացել հանրահավաքի վայրից։

Այսօր ցուցարարները, որոնց ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են, երթով շարժվեցին դեպի խորհրդարանի շենք, որտեղ նախօրեին ընդդիմության մեծ հանրահավաք էր՝ ընդդեմ երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների։

Placeholder
Թբիլիսիում ցույցի ժամանակ տուժել է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը