Իսրայելի վերջին օդային հարձակման սցենարը շատ նման էր 44-օրյա պատերազմի Ադրբեջանի հարձակման սցենարին. Կարեն Հովհաննիսյան
Քաղաքական
22:08 29/10/2024
Աշխարհ

Իսրայելի վերջին օդային հարձակման սցենարը շատ նման էր 44-օրյա պատերազմի Ադրբեջանի հարձակման սցենարին. Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.

«Իսրայելի վերջին օդային հարձակման սցենարը շատ նման էր 44-օրյա պատերազմի Ադրբեջանի օդային հարձակման սցենարին։

 Իսրայելը , ըստ իսրայելական աղբյուրների , Իրանի տարածքից օդ էր բարձրացրել մեծ թվով ԱԹՍ-ներ, հասցրել ՀՕՊ-ի  ռադարների համար ընկալելի տիրույթի, որպեսզի այդ ԱԹՍ-ներով բացահայտի ՀՕՊ տեղակայման վայրերը, որից հետո արդեն ՀՕՊ-ին շարքից հանելը րոպեների հարց էր։ Ակնհայտորեն Իրանի ԶՈՒ-ն հասկացել է այդ սցենարը և չի ՀՕՊ-երը չի բացահայտել, չի դարձրել թիրախ։

Իսրայելը միանշանակ այդ օդային հարձակումից բացառապես ստացել է քաղաքական առավելություն, իսկ ռազմական տեսանկյունից չի կարողացել խոցի այնպիսի թիրախներ, որոնք արդարացված կլինեին նման ռազմական ծախսի համար։  Իսկ թե Ֆ-16-երը մեկ ժամ օդում պահելն ինչ արժեք ունի, էլ չասեմ կիրառվող հրթիռների արժեքի մասին, դա արդեն մեկ այլ թեմա է, որի մասին առանձին կխոսեմ»։

Placeholder
Իսրայելի վերջին օդային հարձակման սցենարը շատ նման էր 44-օրյա պատերազմի Ադրբեջանի հարձակման սցենարին. Կարեն Հովհաննիսյան