Ինտերը նոր կետ է ավելացրել Մխիթարյանի պայմանագրում
Աշխարհում
18:49 30/10/2024
Աշխարհ

Ինտերը նոր կետ է ավելացրել Մխիթարյանի պայմանագրում

Իտալական «Ինտերը» նոր կետ է ավելացրել թիմի մի շարք ֆուտբոլիստների գործող պայմանագրերում։ Արմսպորտի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է FCInter1908-ը։ 

Սերիա Ա-ի գործող չեմպիոնները վերջին մեկ տարվա ընթացքում երկարաձգել են թիմի առանցքային խաղացողների, այդ թվում նաև Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը։

Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ, սակայն, ըստ աղբյուրի, «ներաձուրիների» ղեկավարությունը պայմանագրի մեջ կողմերի միջև համագործակցության դադարեցման կետ է ավելացրել։

Նման փոփոխություն կատարվել է նաև Ֆրանչեսկո Աչերբիի և Մատեո Դարմիանի պայմանագրերում։ Նշվում է, որ պայմանագրի խզման դեպքում տվյալ ֆուտբոլիստը հավելավճար կստանա։

Placeholder
Ինտերը նոր կետ է ավելացրել Մխիթարյանի պայմանագրում