Իսպանիայում հորդառատ անձրևների հեևանքով մի քանի տասնյակ մարդ է մահացել
Աշխարհում
15:03 30/10/2024
Աշխարհ

Իսպանիայում հորդառատ անձրևների հեևանքով մի քանի տասնյակ մարդ է մահացել

Իսպանիայի հարավ-արևելյան մասում գտնվոց Չիվա քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով 51 մարդ է մահացել։ Նման տվյալներ է հրապարակել BBC-ն։

Վալենսիային մոտ գտնվող Չիվայում ութ ժամում թափվել է այնքան անձրև, ինչքան սովորաբար լինում է մեկ տարվա ընթացքում։

Համացանցում հրապարակված տեսանյութերում երևում է,  որ անձրևին հաջորդած ջրհեղեղները քաոս են առաջացրել տարածաշրջանում։ Բնական աղետի հետևանքով փլուզվել են կամուրջներ, ջրհեղեղը քարշ է տվել մեքենաներ։

Մակ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ կառչում ծառերից, որպեսզի ջրի հոսանքը չտանի իրենց։

Ավելի քան 1000 զինծառայող ներգրավվել է փրկարարական աշխատանքներում,  բազմաթիվ մարդիկ անհայտ կորած են մնում։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են նաև Միջերկրական ծովի արևմուտքում գտնվող Բալեարյան կղզիներում ավերածությունների և զոհերի մասին:

Placeholder
Իսպանիայում հորդառատ անձրևների հեևանքով մի քանի տասնյակ մարդ է մահացել