Գերմանիայից հայտնել են, թե Արևմուտքը որտեղ է «երկրորդ ճակատ»  նախապատրաստում Ռուսաստանի դեմ
Քաղաքական
12:00 30/10/2024

Գերմանիայից հայտնել են, թե Արևմուտքը որտեղ է «երկրորդ ճակատ» նախապատրաստում Ռուսաստանի դեմ

Գերմանաֆինն գործարար Կիմ Դոտկոմը X սոցիալական ցանցում հայտնել է, որ Վրաստանը ներկայումս վերածում են երկրորդ Ուկրաինայի։ Այդ մասին հայտնում է «Գազետա ռու»-ն։

«Ուկրաինա 2.0», -նշել է նա։

Այսպես է Դոտկոմը մեկնաբանել Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Գլեն Դիզենի գրառումը, որում նա նշել է, որ վրաց ժողովուրդը քվեարկել է ներկայիս կառավարության օգտին,որը երաշխավորված էր ԵԱՀԿ-ի կողմից, բայց ոչ այնպես, ինչպես արևմտյան երկրներն էին ցանկանում։

«Այժմ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ոչ կառավարական կազմակերպությունները» կասեն իրենց խոսքը՝ մոբիլիզացնելով մարդկանց փողոցներում՝ հավատարիմ մնալով այն սկզբունքին, որ գոռգռացող փոքրամասնությունը պետք է տապալի ընտրությունները»,-հավելել է Դոտկոմ-ը։
 

Placeholder
Գերմանիայից հայտնել են, թե Արևմուտքը որտեղ է «երկրորդ ճակատ» նախապատրաստում Ռուսաստանի դեմ