Որոնք են կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները. ներկայացնում է մասնագետը
Առողջություն
17:30 30/10/2024
Հայաստան

Որոնք են կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները. ներկայացնում է մասնագետը

Կրծքագեղձի քաղցկեղը չարորակ ուռուցք է, որը սկսվում է կրծքագեղձի բջիջներում:

Ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատու Հայկուհի Գեոկչյանը ներկայացրել է կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները`

◾️ ուռուցքային գոյացության առկայությունը կրծքագեղձում
◾️ ուռուցքի պինդ կոնսիստենցիան
◾️ կրծքագեղձի շարժունակության սահմանափակումը կամ ընդհանրապես դրա բացակայությունը, գոյացության որպես կանոն ոչ ցավոտ լինելը, մաշկի ներքաշվածությունը,
◾️ անութափոսում, ստորանրակային, կամ վերանրակային շրջանում պինդ ավշային հանգույցի (հանգույցների) առկայությունը
◾️ պտուկից երբեմն արյունային արտադրությունը
◾️ աչքով տեսանելի մաշկի դեֆորմացիա գոյացության շրջանում (հատկապես ձեռքերը վեր բարձրացնելիս)
◾️ մաշկի ներքաշվածություն
◾️ լիմֆոստազի երևույթները՝ «կիտրոնի կեղևի» համախտանիշը
◾️ ուռուցքի ներաճ դեպի մաշկ և/կամ վերքի առաջացումը
◾️ արեոլայի արտահայտված հաստացումը
◾️ պտուկի ներքաշվածություն
◾️ կրծքագեղձի չափերի խիստ մեծացում և կրծքավանդակի պատին ֆիքսվածություն։

«Պետք է հիշել, որ այս ախտանշանները վկայում են քաղցկեղի ուշացած փուլերի մասին։ Կարևոր է վաղ ախտորոշման համար կատարել բժշկական հետազոտություններ՝ ըստ տարիքային ուղեցույցի»,-նշում է Հայկուհի Գեոկչյանը։

 

Placeholder
Որոնք են կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները. ներկայացնում է մասնագետը