Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոկտեմբերի 27-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով։
«Արմավիրի մարզի բնակիչ 45-ամյա Արտյոմ Մ.-ն իր վարած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում՝ «Աուրա» գիշերային ակումբի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ 71-ամյա Աշոտ Բ.-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։
Տեղում աշխատել է նաև ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը։