Ագրարային համալսարանի դասախոսները գործադուլ և բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց
Կրթություն, գիտություն
11:11 31/10/2024
Հայաստան

Ագրարային համալսարանի դասախոսները գործադուլ և բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

Ագրարային համալսարանի դասախոսները  գործադուլ և բողոքի ակցիա են իրականացնում: Ակցիայի մասնակիցները, ոստիկանների ուղեկցությամբ համալսարանից քայլերով հասան Կառավարություն:

Դասախոսները և ամբիոնի վարիչները դեմ են Ագրարային համալսարանի 2-րդ մասնաշենքը Ֆրանսիական համալսարանին տրամադրելու որոշմանը,որն այսօր ներառված է կառավարության նիստի օրակարագում:

Կառավարության դիմաց Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը  հայտնեցին, որ համալսարանի 5 ֆակուլտետի դեկանների կընդունեն կառավարությունում, որտեղ կներկայացնեն իրենց խնդիրները և կներկայացնեն դիմում։

Նա հայտնեց, որ Ֆրանսիական համալսարանին տրամադրվող մասնաշենքում 42 լսարան և բազմաթիվ գիտահետազոտական կենտրոններ կան, ինչը կխաթարի համալսարանի բնականոն գործունեությունը։
 

Placeholder
Ագրարային համալսարանի դասախոսները գործադուլ և բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց