Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փաշինյանը երեկ կոնյակի մասին միտումնավոր խոսեց՝ իրական օրակարգից մարդկանց շեղելու համար. Թևան Պողոսյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նախօրեին կառավարության նիստում բարձրացրել էր կոնյակի հարցը, այն արել է մարդկանց քաղաքական օրակարգից շեղելու համար։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գինեգործ, հանրապետության խորհրդարանի նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անհիմն կերպով քաղաքականացրեց հայկական կոնյակի հարցը, մենք գիտենք, որ Ֆրանսիան վաղուց է պահանջում, որ արտահանման համար Հայաստանում արտադրված կոնյակի վրա գրվի «բրենդի»։ Սա զուտ տեխնիկական հարց է։ Փաշինյանը երեկ դա արեց միտումնավոր՝ մարդկանց իրական օրակարգից շեղելու համար, նա հրաժարվեց հերթական ազգային արժեքից»,-նշել է քաղաքագետ, «Մունք» գինու գործարանի հիմնադիր Պողոսյանը։
Հոկտեմբերի 31-ին Փաշինյանը կառավարության նիստում ասել էր, որ հայկական ալկոհոլային արտադրանքը հնարավոր չէ անվանել կոնյակ, քանի որ կոնյակ անունը «Ֆրանսիայի ոչ նյութական արժեքն է», և որ նույնիսկ ընտանիքներում պետք է «կոնյակը բրենդի» անվանել։
Պողոսյանը Փաշինյանի հայտարարությունները համարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «Հայոց ցեղասպանության և Ղարաբաղի հարցից հրաժարվելու մասին» հայտարարությունների պատասխան։
«Փաշինյանը հատուկ անդրադարձավ կոնյակի թեմային, որպեսզի դրանով զբաղեցնի մարդկանց միտքը»,-հավելեց Պողոսյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանը կոնյակ արտադրելիս պետք է առաջնորդվի սեփական շահերով։
«Ես շարունակելու եմ մարդկանց նվիրել հայկական կոնյակ և չեմ ասելու, որ այն բրենդի է»,- նշել է նա։