Արման Ծառուկյանն ու Իսլամ Մախաչևը կարող են ռևանշ մենամարտ անցկացնել հունվարի 18-ին
Աշխարհում
14:11 02/11/2024
Աշխարհ

Արման Ծառուկյանն ու Իսլամ Մախաչևը կարող են ռևանշ մենամարտ անցկացնել հունվարի 18-ին

Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը և Արման Ծառուկյանը կարող են ռեւանշ-մենամարտ անցկացնել հունվարի 18-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ) կայանալիք UFC 311 մրցաշարում։ Այս մասին հայտնում է thesportsrush պորտալը՝ ինսայդերին հղումով։

Հիշեցնենք, որ այս նրանց առաջին մենամարտը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին։ Մախաչևը հաղթել էր միաձայն որոշմամբ։

Դրանից հետո Ծառուկյանը անցկացրել է 10 մենամարտ, որոնցից ինը հաղթել է։ Նրա վերջին մենամարտը կայացել է 2024 թվականի ապրիլին, որտեղ նա հաղթել է նախկին չեմպիոն բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։

Placeholder