Թուրքիան Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչով նամակ է հանձնել ՄԱԿ-ին
Քաղաքական
16:54 03/11/2024
Աշխարհ

Թուրքիան Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչով նամակ է հանձնել ՄԱԿ-ին

Թուրքիան ՄԱԿ-ին է փոխանցել մի նամակ, որը պարունակում է ավելի քան 50 երկրներից Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչ։ Այս մասին Ջիբութիում «Թուրքիայի և Աֆրիկայի միջև գործընկերություն» երկօրյա համաժողովի արդյունքների վերաբերյալ ասուլիսում հայտարարել է այդ պետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ ասուլիսը եռարձակել է TRT Haber հեռուստաալիքը։

«Նեթանյահուի կառավարությունը դարձել է գլոբալ սպառնալիքի աղբյուր, ամեն առիթով, մենք պետք է կրկնենք, որ Իսրայելին զենք վաճառելը նշանակում է մեղսակցություն այն ցեղասպանությանը որը նա իրագործում է։ Այս ընկալումով մենք նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ին համատեղ նամակ ենք փոխանցել, որը ստորագրել են 52 երկրներ և 2 միջազգային կազմակերպություններ, որով Անվտանգության խորհրդին կոչ ենք անում՝ ուղերձ հղել բոլոր պետություններին՝ դադարեցնել Իսրայելին զենքի և զինամթերքի վաճառքը»,- ասել է Ֆիդանը։

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Իսրայելի դեմ ՄԱԿ-ի կողմից զենքի էմբարգո սահմանելու անհրաժեշտության մասին է։

Placeholder
Թուրքիան Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչով նամակ է հանձնել ՄԱԿ-ին