Հոռոմ Ավինյան
Քաղաքական
09:42 04/11/2024
Հայաստան

Հոռոմ Ավինյան

Ամբողջ ֆեյսբուքը լիքն է 100 դրամանոցների մասին ծաղրով, դժգոհությամբ, զարմանքով, բողոքով, ու այլ բաներով։ Օրինակ, մեկը գրել էր՝ «Հոռոմի տեռ դարձած 100 դրամանոցները...», իսկ ես չգիտեմ ինչ է նշանակում «Հոռոմի տեռ» ու որ տեռի մասին է խոսքը։

Թեև՝ ցանկացած  բացատրությամբ էլ աշխատում է։ Եվ որ՝ 100 դրամանոցներ չկան և քաղաքացիները դրանք գնում են ավելի թանկ, և որ՝  քաղաքապետ Ավինյանի արած տրանսպորտային «ռեֆորմից» հերթական վատհոտ քամին է տարածվում։

Չգիտեմ՝ ովքեր են եղել «հաջողակ տղամարդիկ» հանդիպմանը, բայց դրանց գահին պետք էր նստեցնել ոչ թե հյուրընկալին, այլ telcell-ի տնօրենին։ Կամ՝ տիրոջը։ Ինչպիսի միակ ընտրված «գործարար»՝ և մետրոյի անցուդարձի համար, և ավտոբուսներ խցկվելու համար, և էլ ով գիտե՝ դեռ ինչերի համար։ Նայում ես telcell-ի կայքը՝ հպարտանում են, թե օրական 1,5 միլիոն հպում ունեն իրենց տերինալներին։ Ախխ, եթե իմանացյիք, թե որքան «հպում» ունեք նույնականացում չուզող քաղաքացիների կողմից ամեն «հարմար» առիթով...

Ի դեպ՝  ԿԲ-ն հայտնում է, որ նոյեմբերի 4-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են; 

Իհարկե կնվազեն՝ պահանջարկ չկա. Մարդիկ իրենց հոգեպահուստներ տալիս, 100 դրամանոցներ են գնում։

Ա.Ո.  

  

Placeholder
Հոռոմ Ավինյան