Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա» մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը
Աշխարհում
15:29 04/11/2024

Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա» մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Gol Digital-ը։

Աղբյուրի համաձայն, արգենտինացին կարող է իսպանական ակումբ տեղափոխվել մինչև ԱԱ-2026-ը ազատ գործակալի կարգավիճակով։ sport.ru-ի հաղորդմամբ, ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ավարտը։

Ենթադրվում է, որ Մեսսիի շարժառիթն աշխարհի առաջնությանը լավ պատրաստվելն է։
Այս մրցաշրջանում 37-ամյա Մեսսին անցկացրել է 19 հանդիպում և դարձել 20 գոլի հեղինակ, ինչպես նաև կատարել է 10 գոլային փոխանցում։ «Մայամին» Մեսսիի հետ դարձավ MLS-ի կանոնավոր առաջնության հաղթող։

Placeholder
Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա» մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը