Մաhացել է ամերիկացի կոմպոզիտոր և լեգենդար պրոդյուսեր Քուինսի Ջոնսը
Մշակույթ
13:18 04/11/2024

Մաhացել է ամերիկացի կոմպոզիտոր և լեգենդար պրոդյուսեր Քուինսի Ջոնսը

91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի կոմպոզիտոր և պրոդյուսեր Քուինսի Ջոնսը: Նա պատմության մեջ ամենավաճառվող երաժշտական ալբոմի ՝ Մայքլ Ջեքսոնի Thriller-ի պրոդյուսերն է: Նա աշխատել է Ֆրենկ Սինատրայի, Ռեյ Չարլզի, Արետա Ֆրանկլինի հետ:

Քուինսի Ջոնսը հայտնի է որպես «Գրեմմի» 79-ակի հավակնորդ և եղել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի, «Օսկար» կինոմրցանակի, «Էմմի» հեռուստամրցանակի և «Թոնի» թատերական մրցանակի արժանացած մարդկանց ցուցակում։

Իր կարիերայի ընթացքում Ջոնսը ստեղծել է ավելի քան 50 ֆիլմերի սաունդթրեքներ և արժանացել 28 Գրեմմի մրցանակի։ Time ամսագիրը նրան անվանել է 20-րդ դարի ամենաազդեցիկ ջազ երաժիշտներից մեկը։

Հրապարակախոս Առնոլդ Ռոբինսոնը հայտնել է, որ Քուինսի Ջոնսը մահացել է նոյեմբերի 3-ի երեկոյան Լոս Անջելեսի իր տանը՝ շրջապատված իր ընտանիքով։ Կոմպոզիտորի մահվան պատճառն այս պահին չի հաղորդվում։

Placeholder