ՆԳՆ-ն  մանրաասներ է հրապարակել Աբովյան փողոցում տեղի ունեցած դանակահարությունից
Իրավունք
15:41 05/11/2024
Հայաստան

ՆԳՆ-ն մանրաասներ է հրապարակել Աբովյան փողոցում տեղի ունեցած դանակահարությունից

«Հերացի» բժշկական կենտրոնից նոյեմբերի 4-ի ժամը 7.35-ին  ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 46–ամյա տղամարդ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 5.45-ի սահմաններում Աբովյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդուն կտրող-ծակող առարկայով հարվածել է անհայտ անձը:

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կենտրոնական բաժնի և ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 46-ամյա տղամարդը Աբովյան փողոցում անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 16, 18 և 24 տարեկան երեք երիտասարդի հետ, որի ընթացքում էլ 16-ամյա պատանին դանակահարել է նրան:

Հետագա միջոցառումների արդյունքում 16-ամյա պատանին և 18-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են:

Placeholder
ՆԳՆ-ն մանրաասներ է հրապարակել Աբովյան փողոցում տեղի ունեցած դանակահարությունից