«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել
Օրվա մամուլ
09:16 05/11/2024
Հայաստան

«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ալեն Սիմոնյանն անցած շաբաթ ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել՝ Ձորափի ռեստորաններից մեկում։ Հրավիրել է «Քաղպայմանագրի» միայն կին պատգամավորներին, ասել-խոսել-ուրախացել-զվարճացել են։ Հավանաբար, այսպիսով փորձում է իր նկատմամբ կանանց մոտ բարեհաճ վերաբերմունք ստեղծել։

ՔՊ-ում, սակայն, հումորի և զվարճության թեմա է դարձել այդ խնջույքը, մանավանդ որ այդ հանդիպմանը, ՔՊ-ական փափկասուններից բացի, ներկա է եղել նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել