Թրամփը հավաքել է 230 ընտրողի ձայն՝ Հարիսի 169-ի դիմաց
Քաղաքական
09:23 06/11/2024
Աշխարհ

Թրամփը հավաքել է 230 ընտրողի ձայն՝ Հարիսի 169-ի դիմաց

Edison Research-ը կանխատեսում է 230 ընտրական ձայն ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի համար, իսկ 169 ընտրական ձայն նրա դեմոկրատ մրցակցի և փոխնախագահ Քամալա Հարիսի համար։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։

Նախկինում ընկերության կանխատեսումների համաձայն՝ Թրամփը ստացել էր 211 ձայն, իսկ Հարիսը՝ 145։

Ըստ Edison Research-ի՝ Թրամփը ժամը 24.00-ի (Երևանի ժամանակով 9.00-ի) դրությամբ կարող է ստանալ 230 ընտրական ձայն, իսկ Հարիսը՝ 169։

Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 270 ձայն։

Placeholder
Թրամփը հավաքել է 230 ընտրողի ձայն՝ Հարիսի 169-ի դիմաց