Սահմանափակումը վերացված է, «Իմնեմնիմի»-ի հաղորդաշարը կվարեն Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը
Իրավունք
18:22 06/11/2024

Սահմանափակումը վերացված է, «Իմնեմնիմի»-ի հաղորդաշարը կվարեն Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը

Դատարանը, լսելով կողմերին սահմանափակումների հետ կապված  կայացրել է  հետևյալ որոշումը․

«Այս ամիսներին դատարանի կայացրած որոշումները համենայնդեպս ծառայել են իր նպատակին։ Այսնինքն՝ կանխել հնարավոր բառամթերքի և խոսքի այն դրսևորումները, որոնք մեղսագրվում էր անձանց։ Ինչ վերաբերում է բառամթերքի շարունակությանը, ապա, այո, այդ սահմանափակումները մնալու են և մինչև դատավարության ավարտը դատարանը  թույլ չի տալու օգտագործել ոչ նորմատիվային լեքսիկոն։ Հաղորդաշարի վարման հետ կապված՝ դատարանը գտնում է , որ թույլատրելի է հաղորդաշարը վարել»,- ասաց  դատավոր Արման Հովհաննիսյանը։

Դատարանի որոշմամբ՝ որևէ սահմանափակում չի կարող անվերջ շարունակվել։

«Նրանք այս ամիսների ընթացքում տարբեր ֆորմատներով հնարավորություն են ունեցել իրենց խոսքն արտահայտելու, հետևապես դատարանը հույս է հայտնում, որ նրանք նույն ձև կշարունակեն իրենց խոսքն արտահայտել, իրենց բարեխղճության վրա է։ Արժանապատվությունը նսեմացնող վիրվորանքներ թույլատրելի չեն»,- եզրափակեց դատավորը։

Դատական նիստը հետաձգվեց։

Placeholder
Սահմանափակումը վերացված է, «Իմնեմնիմի»-ի հաղորդաշարը կվարեն Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը