Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու City Cancer Challenge ցանցին
Առողջություն
16:13 06/11/2024
Հայաստան

Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու City Cancer Challenge ցանցին

Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու քաղցկեղի որակյալ խնամքի հասանելիության բարելավմանն ուղղված City Cancer Challenge (C/Can) ցանցին:

ԱՆ-ից հայտնում են, որ Ժնևում տեղակայված հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր այցելել են Առողջապահության նախարարություն, հանդիպել նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի և ԱՆ պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների հետ:

Հիմնադրամի ներկայացուցիչները կատարում են հետազոտություններ, այցելում քաղցկեղի բուժման և խնամքի ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններ, ուսումնասիրում ոլորտում առկա հնարավորություններն ու մարտահրավերները:

Արդյունքների հիման վրա կնքվում է հուշագիր` աջակցություն ցուցաբերելով   քաղցկեղի ախտորոշման, բուժման և  խնամքին ուղղված նախագծերի մշակման հարցում:

«C/Can»-ն աջակցում  է նաև քաղցկեղի բուժման միջազգային ուղեցույցները տեղայնացնելու, ազգային կարիքներին համապատասխանեցնելու և ազգային ուղեցույցներ մշակելու հարցում:

Ներկայացնելով ոլորտում իրականացվող ծրագրերը`  նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշել է, որ ԱՆ թիմը պատրաստ է ակտիվ համագործակցելու, որպեսզի հայտի բավարարման դեպքում արդյունքներն ուղղվեն  քաղցկեղի որակյալ խնամքի նոր հնարավորությունների ստեղծմանը:

Placeholder
Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու City Cancer Challenge ցանցին