Մադրիդում կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողով
Մշակույթ
16:43 06/11/2024
Աշխարհ

Մադրիդում կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողով

Մադրիդի Կոմպլուտենս համալսարանի Հայագիտության ամբիոնի նախաձեռնությամբ և Իսպանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ համալսարանում անցկացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողով։

Իսպանիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, գիտաժողովին մասնակցել և Փարաջանովի ստեղծագործական կյանքին և գործունեությանը նվիրված բանախոսություններով հանդես են եկել ոլորտի մասնագետներ Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Կոլումբիայից։

Placeholder