Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Քաղաքական
22:58 07/11/2024
Տարածաշրջան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Բուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

«Բուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

 

Placeholder